Ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ, պահունակ և ինքնաձիգի 77 փամփուշտ
27.09.2013 13:01
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Սեպտեմբերի 26-ին, ժամը 15.40-ին, 1960 թ. ծնված Կնյազ Թ.-ն ոստիկանության Արագածի բաժնում կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի, պահունակ և ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 77 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: