Ինքնաշեն ատրճանակ, փամփուշտներ և պայթուցիկ
28.01.2014 12:48
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Հունվարի 27-ին, ժամը 11.15-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կետրոն ահազանգ է ստացվել, որ զենք-զինամթերք է թողնում է Օղակաձև զբոսայգու սրճարանի հարևանությամբ գտնվող չշահագործվող կրպակի մոտ:
Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ, 5,45 մմ տրամաչափի 6 և 7,62 մմ տրամաչափի 172 փամփուշտ, որսորդական հրացանի 2 փամփուշտ և կանաչ ուսապարկի մեջ լցված ամունալի նման դեղնավուն կոշտ զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: