Ինքնաշեն ատրճանակ և 8 փամփուշտ
31.03.2014 15:05
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` մարտի 30-ին, ժամը 15.00-ին, 1975 թ. ծնված Կարեն Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն ատրճանակ և 5.6 մմ տրամաչափի 8 փամփուշտ:
Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: