ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ինքնաշեն ատրճանակ՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով բերման ենթարկվածի գոտկատեղից

Դեկտեմբերի 6-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունները իրականացնելու արդյունքում, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, Նոր Նորքի 2-րդ զանգվածի Դավիթ Մալյան փողոցի թիվ 2 շենքի բակից  բերման են ենթարկել 1995 թ. ծնված Սուրեն Պողոսյանին:
Անձնական խուզարկությամբ նրա գոտկատեղից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակի նմանվող սարք, որում տեղադրված էր ատրճանակին հարմարեցված 1 փամփուշտ, իսկ տաբատի աջ և ձախ գրպաններից՝ նույնատիպ մեկական փամփուշտ:
Ըստ Ս. Պողոսյանի հայտարարության` ատրճանակին նմանվող սարքը պատրաստել է տնային պայմաններում, իսկ փամփուշտները գնել է «Դինամո» մարզահամալիրին կից շուկայից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: