Ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաշեն նռնակ և փամփուշտներ
05.02.2015 10:30
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնին կից պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1985 թ. ծնված Գարեգին Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, մեծ տրամաչափի 2 փամփուշտ /ԴՇԿ/, ինքնաշեն նռնակ, 7.62 մմ տրամաչափի «Կարաբին» տիպի հրազենի 60 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: