Ինքնաշեն հրացան՝ նախկինում դատվածի տնից
24.03.2015 11:15
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Մարտի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները խուզարկություն են կատարել 1965 թ. ծնված, նախկինում դատված Հայկ Հ.-ի տանը, որտեղից հայտնաբերվել է ինքնաշեն հրացան:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: