ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մահվան ելքով ինքնավթար Կապանում

28.08.2023 15:22 ՃՏ պատահարներ
Մահվան ելքով ինքնավթար Կապանում

Օգոստոսի 27-ին, ժամը 1-ի սահմաններում, 47-ամյա մի տղամարդ, անսթափ վիճակում վարելով «Օպել Զաֆիրան», Կապանի Շինարարների թաղամաս տանող ճանապարհին կորցրել է կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել է: Ուղևորներից մեկը` 42-ամյա Արա Խաչատրյանը, տեղում մահացել է: Վարորդը և երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: