Հետախուզվում էր ինքնիրավչության մեղադրանքով
 
                                            Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները մարտի 16-ին Հյուսիսային պողոտայի և Պուշկինի փողոցի խաչմերուկից բերման են ենթարկել 24-ամյա Վահան Դ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի (Ինքնիրավչությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					