Վնասվածքներ պատճառողների ինքնությունը պարզվել է
26.09.2014 11:35
Մարմնական վնասվածք
Ոստիկանության Կումայրիի բաժին ներկայացած կինը հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 19.00-ի սահմաններում, իրենց տանը, վիճաբանության ժամանակ, ոմն Հայկ և Տիգրան ձեռքերով և ոտքերով հարվածել են իր սկեսրոջը` 1937 թ. ծնված Արևհատ Մ.-ին` ոտքերի ու դեմքի մասում պատճառելով վնասվածքներ:
Արևհատ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Հայկը 1990 թ. ծնված Հայկ Զ.-ն է, իսկ Տիգրանը` 1972 թ. ծնված Տիգրան Հ.-ն է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: