ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իջևանի քրեական հետախույզներն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Փետրվարի 5-ին ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացել, որ Իջևանի Մետաղագործների փողոցի 50-ամյա մի բնակչի առանձնատանը թմրամիջոց է պահում։
Տան նկուղի զննությամբ հայտնաբերվեցին մարիխուանայի նմանվող չորացված-մանրացված դեղնականաչավուն զանգվածներ՝ ընդհանուր 20 գրամից։
Ըստ տանտիրոջ՝ հայտնաբերվածն իրենն է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից իր անձնական օգտագործման համար:
Տանտերը բերման ենթարկվեց ոստիկանության Իջևանի բաժին։
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: