Բերման ենթարկվեց Իջևան քաղաքի Անկախության փողոցից
10.01.2017 11:29
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 9-ին, ժամը 19.00-ին, Իջևան քաղաքի Անկախության փողոցից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Սանասար Յ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: