ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իջևանի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

Մարտի 7-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներն ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Ժամը 11.30-ի սահմաններում քրեական հետախույզները Այգեհովիտ գյուղից ոստիկանության Իջևանի բաժին բերման ենթարկեցին  նույն գյուղի  38-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց  9 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված: Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:                              Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:              

 

                                                              

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: