Իջևանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Արմավիրի մարզում
07.09.2018 13:37
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 6-ին, ժամը 16.50-ին, Արմավիրի մարզի Գայի գյուղից բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Արամ Ս.-ն, որը սեպտեմբերի 6-ից բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի 1-ին մասի և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: