ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իջևանի հետախույզները հետախուզվողին բերման ենթարկեցին սահմանային անցակետից

«Նելեգալ-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները սեպտեմբերի 9-ին, ժամը 13.00-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Իջևանի բաժին բերման են ենթարկել 48-ամյա Արտակ Թ.-ին, որը 2018թ.-ի նոյեմբերի 1-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: