Իջևանի ոստիկանները հայտնաբերել են ավտոմեքենայից գողություն կատարած անձին
15.07.2019 13:40
Գողություն
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններն իրացնելով, հուլիսի 13-ին, ժամը 12.10-ին, գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրել 46-ամյա մի տղամարդու, որը խոստովանական բացատրություն է տվել, որ հուլիսի 9-ին, ժամը 12.00-ի սահմաններում, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի սրահի դրամապանակից գողացել է 40.000 դրամ և 1.000 ՌԴ ռուբլի:
Տուժողը նախկինում ոստիկանություն չէր դիմել: Ժամը 13.30-ին նրանից ընդունվել է հաղորդում:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: