Իջևանի ոստիկանները փայտամշակման արտադրամասում առանց համապատասխան փաստաթղթի գերաններ են հայտնաբերել
25.11.2019 13:35
Ապօրինի ծառահատում
Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, նոյեմբերի 23-ին, ժամը 14.15-ին, այցելել են Գետահովիտ գյուղի 39-ամյա մի բնակչի փայտամշակման արտադրամաս, որտեղ հայտնաբերվել է տարբեր տրամաչափի մոտ 220 սմ երկարությամբ հաճարենու 13 գերան:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը պատկանում է իրեն, որն էլ պատրաստել է «Իջևանի» անտառտնտեսության թիվ 1 պահաբաժնի քամատապալ ծառից և համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: