ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իջևանում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները

Մարտի 1-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի, Նոյեմբերյանի և Դիլիջանի բաժինների ծառայողներն ու Տավուշի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները Իջևանի բաժնի սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Միջոցառման ընթացքում ստուգվել է 1167 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել են մահակներ, սառը զենքեր, հրացան և այլն։ Հայտնաբերվել է նաև ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 12 խախտում: 5 մեքենա, այդ թվում՝ առանց համապատասխան փաստաթղթերի փայտածուխ բարձված, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։