Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Իջևանում
27.04.2023 12:14
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, համագործակցելով Իջևանի բաժնի ծառայողների հետ, Իջևան քաղաքի Սահմանադրության փողոցում հայտնաբերել և Մարաշի բաժանմունք են տեղափոխել 18-ամյա Ռոբերտ Պ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: