Հետախուզվողները հայտնաբերվեցին Ծովակալ Իսակովի պողոտայում
22.03.2022 11:39
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 21-ին Ծովակալ Իսակովի պողոտայում հայտնաբերվել և Նոր Նորքի բաժին բերման են ենթարկվել 32-ամյա Մարատ Ս.-ն և 25-ամյա Աստղիկ Հ.-ն, որոնք 2021 թ. դեկտեմբերի 17-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 3-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: