1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երեխաների անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության հերթական ծրագիրը՝ իրականություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երեխաների անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության հերթական ծրագիրը՝ իրականություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մարտի 31-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունում լրագրողների հետ հանդիպման նպատակը երեխաների շրջանում երթեւեկության կանոնների ուսուցմանն ուղղված ծրագրի մեկնարկն էր:
Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց. «Երեխաների անվտանգությունը մեր բոլորի  պարտականությունն է՝ ոստիկանի, ծնողի, ուսուցչի, երեխաների ավագ քույրերի ու եղբայրների: Մենք պարտավոր ենք ամեն օր, ամեն ժամ երեխաներին ուսուցանել անվտանգության այն տարրական կանոնները, որոնք հնարավորություն կտան նրանց զերծ մնալ անցանկալի միջադեպերից: 
Միանշանակ է, որ անվտանգությունն արդյունավետ կարող է լինել միայն այն դեպքում, երբ  երեխաները տիրապետեն, այսպես ասած, անվտանգության այբուբենին: Այդ իսկ նպատակով ոստիկանությունն իր առջեւ խնդիր էր դրել ստեղծել այնպիսի մի ձեռնարկ, որը գրավիչ կլիներ դպրոցական տարիքի երեխաներին: 
Այսօր ոստիկանության ծառայողները կլինեն մայրաքաղաքի դպրոցների առաջին դասարաններում եւ կնվիրեն ուսուցողական խաղ-ձեռնարկներ, ինչը հնարավորություն  կտա ուսուցիչներին «Փոքրիկ ոստիկանի» օգնությամբ   ուսուցանել երթեւեկության կանոնները»:
Խոսելով անչափահասների շրջանում ոստիկանության կողմից պարբերաբար իրականացվող բազմաբնույթ միջոցառումների մասին՝ քրեական հետախուզության  գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը նշեց. «Երեխաների անվտանգությունը մշտապես գտնվում է ոստիկանության ուշադրության կենտրոնում: Մենք պարբերաբար  միջոցառումներ ենք իրականացնում, մեր ոստիկաննեը  այցելում են դպրոցներ: Ոստիկանությունը համոզված է, որ երեխաների հետ անվտանգության մասին պետք է խոսել տարրական դասարաններից, ինչու չէ՝ նաեւ նախադպրոցական տարիքից»: 
 Մայրաքաղաքի դպրոցների առաջին դասարանցիները սրտատրոփ սպասում էին հյուրերին, գիտեին, որ հաճելի անակնկալ է լինելու: Հյուրերը ոստիկաններ էին՝ անչափահասների գործերով տեսուչներ, ճանապարհային ոստիկանության եւ  պարեկապահակետային ծառայության աշխատակիցներ: Իսկ անակնկալը «Փոքրիկ ոստիկանը» ուսուցողական խաղ-ձեռնարկների տրամադրումն էր երեխաներին:
Երեխաները խաղ-ձեռնարկի օգնությամբ փորձեցին ցուցադրել երթեւեկության կանոնների իրենց իմացությունը, իսկ ոստիկաններն օգնեցին միասին հաղթահարելու հոծ երթեւեկության դժվարությունները: Ամեն ինչ տեսանելի էր, շոշափելի, նաեւ հաղթահարելի՝  եթե գիտես երթեւեկության կանոնները: Այսուհետ այս փոքրիկները ոստիկանության ընձեռած յուրօրինակ հնարավորության շնորհիվ ինքնուրույն կյուրացնեն երթեւեկության  կանոնները, կսովորեն ճանապարհային նշանները, կամրագրեն այդ կանոններն անվերապահորեն պահպանելու գիտակցումը:
Նշենք, որ ծրագրի իրականացմանը ոգեւորությամբ արձագանքեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը եւ նպաստեց, որ ոստիկանության գեղեցիկ նախաձեռնությունն  իրականություն դառնա: Ծրագիրն իրականացնելուն աջակցեց նաեւ «Անտարես» հրատարակչությունը:
Ոստիկանության աշխատակիցներն առաջիկայում ուսուցողական խաղ-ձեռնարկներ կտրամադրեն նաեւ Գյումրիի առաջին դասարաններին:
Նախագծի մեկնարկի ժամկետը պայմանավորված է նրանով, որ առջեւում ամառային արձակուրդներն են,  եւ դրսում ավելի շատ ժամանակ անցկացնող երեխաները երթեւեկության կանոնների իմացության անհրաժեշտությունն անպայման ունենալու են: Իսկ ընդհանրապես, երեխաների դաստիարակությանն ու անվտանգության ապահովմանն ուղղված ոստիկանության ծրագրերը շարունակական են լինելու: