ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԻՐԱԶԵԿՈՒՄ. այլ համայնքում հաշվառում ունեցող անձը կարո՞ղ է արդյոք քվեարկությանը մասնակցել ըստ գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասում

ԻՐԱԶԵԿՈՒՄ. այլ համայնքում հաշվառում ունեցող անձը կարո՞ղ է արդյոք քվեարկությանը մասնակցել ըստ գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասում

Եթե ՀՀ քաղաքացին բնակչության պետական ռեգիստրում հաշվառված է ՀՀ հասցեով, սակայն քվեարկության օրը գտնվելու է այլ համայնքում, մինչև 26.03.2020թ. կարող է դիմում ներկայացնել հաշվառման կամ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն ըստ հաշվառման վայրի քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակից ժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն:
Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, անձի տվյալները ժամանակավորապես հանում է ըստ հաշվառման վայրի ցուցակից և ավելացնում ըստ գտնվելու վայրի հանրաքվեի տեղամասի քվեարկությանը մասնակցող անձանց ցուցակում: Դիմողին այդ մասին տրամադրվում է համապատասխան տեղեկանք:
Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում դիմումատուն պարտավոր է ներկայացնել նոտարական վավերացմամբ հաստատված լիազորագիր: