1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Իրազեկում՝ ընտրողին լրացուցիչ ցուցակում ընդգրկելու կարգի մասին

23.01.2013 15:23 Պարզաբանում
ՀՀ ընտրական օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված է ընտրողին լրացուցիչ ցուցակում ընդգրկելու կարգ, այսպես`
1. Եթե քաղաքացին անցնում է ստացիոնար  բուժում բժշկական հաստատությունում, ապա տվյալ  բուժհաստատության ղեկավարը  մինչև 2013 թվականի փետվարի 13-ի ժամը 14:00-ն ստացիոնար բուժման մեջ գտնվող և տեղամասային կենտրոն ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող՝  քվեարկությանը մասնակցել ցանկացող ընտրողների ցուցակը պետք է ներկայացնի  հիվանդանոցի գտնվելու վայրի անձնագրային ծառայություն` դրանում նշելով ընտրողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը եւ հաշվառման վայրի հասցեն:
Անձնագրային ծառայությունը, ըստ ներկայացված ցուցակների, ստացիոնար բուժման մեջ գտնվող ընտրողներին հանում է իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից, կազմում է ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատությունում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ, իսկ հանձնաժողովն իր հերթին կազմակերպում է քվեարկությունը հիվանդանոցում՝  շրջիկ արկղի միջոցով:
 2. Եթե ՀՀ քաղաքացին քվեարկության օրը չի կարող գտնվել իր համայնքում, որտեղ հաշվառված է, ապա նա կարող է դիմում ներկայացնել հաշվառման կամ գտնվելու վայրի անձնագրային ծառայություն մինչև 2013 թվականի փետրվարի 11-ը` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես դուրս գալու և ըստ գտնվելու վայրի ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրի հասցեն: 
3. Եթե ընտրողը  հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում, ապա նա կարող է մինչև 2013 թվականի փետրվարի 11-ը դիմում ներկայացնել գտնվելու վայրի անձնագրային ծառայություն  ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին`  նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:  Անձնագրային ծառայությունը դիմումը ստանալուց հետո երեք օրվա ընթացքում ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը հանրապետությունում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում և այդ մասին նրան տրամադրում տեղեկանք:
 
       ՀՀ ոստիկանություն