ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Պարզաբանում. շրջանառվող լուրը իրականությանը չի համապատասխանում

04.06.2014 14:11 Պարզաբանում
Պարզաբանում. շրջանառվող լուրը իրականությանը չի համապատասխանում
Ըստ համացանցում հրապարակված  «Վախենում ենք այս անգամ հայի ձեռքով տուն կորցնենք» հոդվածի` Վարդենիսի տարածաշրջանի Տրետուք համայնքի` Ադրբեջանից բռնագաղթված բնակիչները վկայակոչելով իրենց հասցեներում, որպես սեփականտերեր, 20-25 հոգուց ավելի մարդկանց գրանցելու փաստը`  անհանգստած են և վախենում են կորցնել իրենց տները:
Նշվածի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է. բնակչության պետական ռեգիստրում  անձանց հաշվառման կարգը կանոնակարգվում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշմամբ: Նշված որոշմամբ հաստատված կարգի համաձայն` անձը բնակչության պետական ռեգիստրում հաշվառվում է նշված հիմքերից մեկի պարտադիր առկայության դեպքում՝ սեփականության կամ օգտագործման իրավունքի վկայական, դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ, սեփականատիրոջ համաձայնություն, ոստիկանության կողմից տրված փաստացի բնակվելը հավաստող փաստաթուղթ: 
Բնակչության պետական ռեգիստրում հաշվառման վերաբերյալ դիմում ներկայացնելուց հետո վերը նշված փաստաթղթերի բացակայության դեպքում հաշվառման վերաբերյալ դիմումը մերժվում է:
Ինչ վերաբերում է որպես սեփականատեր բնակչության պետական ռեգիտրում անձանց հաշվառման մտահոգությանը, պարզաբանում ենք, որ առանց ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված սեփականության իրավունքը հավաստող համապատասխան վկայականի, անձնագրային ծառայութունը իրավասու չէ որոշելու նշված բնակելի տարածության պատկանելությունը (այդ թվում նաև գրանցված իրավունքի տեսակը) և անձին բնակչության պետական ռեգիստրում հաշվառելու հիմք դնել բնակելի տարածության սեփականության իրավունքը:   
Ոստիկանության Վարդենիսի անձնագրային ծառայության կողմից իրականացրած հաշվառման գործերի ուսումնասիորւթյունից ՀՀ օրենսդրության պահանջների խախտումներ չեն հայտնաբերվել: Մասնավորապես, ընտրությունները նշանակվելուց հետո Տրետուք համայնքում բնակելի տարածության սեփականության իրավունքի վկայական ներկայացնելու հիմքով հաշվառվել է 20 անձ: