Իրանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
Փետրվարի 24-ին, ժամը 09.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի բնակարաններից մեկից բերման են թարկել ԻԻՀ քաղաքացի, 1970 թ. ծնված Ասադ Փ.-ին, ով 2013 թ. հունիսի 9-ից ԻԻՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
