Իրանի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախություն կատարելու մեղադրանքով
Հունիսի 12-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Երևան քաղաքի Արգիշտի փողոցի բնակարաններից մեկից բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, 1979 թ. ծնված Բաբաք Զ.-ն, որն այդ երկրի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախություն կատարելու մեղադրանքով:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը:
Բաբաք Զ.-ին հայտնաբերելու մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ՝ հետախուզման նախաձեռնողին տեղեկացնելու համար:
Բաբաք Զ.-ն ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: