Իրանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
 
                                            Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 13-ին Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 16-ամյա Յուսեֆ Չ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 14-ից հետախուզվում էր Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից: 
 Խափանման միջոցը՝ կալանք: 
 Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					