Իրանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց օդանավակայանում
 
                                            Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 19-ին, ժամը 03.30-ին, Ֆրանկֆուրտ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է բերվել 69-ամյա Աֆշին Ք.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 30-ից Իրանի Իսլամական Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ կալանք:
 Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					