Իրավապահներին է հանձնվել կամավոր
05.01.2014 13:50
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նախապես իրավապահ մարմիններին տեղեկացնելով իր գտնվելու վայրը, հունվարի 4-ին, ժամը 11.45-ին, իր տանը հայտնաբերվել և բաժին է ուղեկցվել 1989 թ. ծնված Սուրիկ Ս.-ն, որը 2013 թ. նոյեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: