ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իրավապահներն Արմավիրի մարզում ապօրինի թմրամիջոց են հայտնաբերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 6-ին Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզային վարչության աշխատակիցները, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության, Արմավիրի բաժնի և սահմանապահ զորամասերից մեկի ծառայողների հետ համատեղ, ստացված տեղեկություններն իրացնելով, Բերքաշատ գյուղի 32-ամյա մի բնակչի խաղողի այգիներում, զննությամբ հայտնաբերել են ապօրինի աճեցրած կանեփանման 85 բույս:
Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել և ուղարկվել է փորձաքրեագիտական վարչություն:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: