Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
 
                                            Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները մարտի 28-ին Սվաճյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել 25-ամյա Էդգար Գ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) մեղադրանքով: 
 Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					