Զենք-զինամթերք՝ կամավոր
25.12.2015 11:57
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Ոստիկանության ՊՊԳՎ Վաղարշապատի պահպանության բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Սուսաննա Ա.-ն և կամավոր հանձնել կարճեցված փողով հրացան, «Ֆ-1» տիպի 1 նռնակ, նռնականետի 10 ական` պատյանով, բեկորային 1 ական, մեծ տրամաչափի 1 փամփուշտ` «ԴՇԿ», նռնակի 1 պայթուցիչ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 26 փամփուշտ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 116 փամփուշտ, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 58 փամփուշտ և «ՏՕԶ» տիպի հրազենի 1 ինքնաշեն թմբուկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: