ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մալաթիայի գյուղմթերքների շուկայում կատարված գողությունը բացահայտվեց

09.01.2016 12:05 Գողություն

2015 թ. դեկտեմբերի 29-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել գյուղմթերքների շուկայում Ռոզա Թ.-ի դրամապանակը գողանալու մասին: Դրամապանակում եղել էին փաստաթղթեր, 50.000 դրամ, 10 եվրո, ոսկյա ակնջօղ, բանալի և այցեքարտեր: Վնասի չափը կազմում էր 74.000 դրամ:
Հունվարի 8-ին ոստիկանության ծառայողները, Վանտյան փողոցի թիվ 61/Ա հասցեի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վահան Դ.-ին: Նա տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: