Խարդախություն՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մասիսի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքում հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Ավետիք Ա.-ին, ով ապրիլի 2-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ):
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
