1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ ավտոճանապարհներին

05.06.2017 12:07 ՃՏ պատահարներ

Հունիսի 5-ին, ժամը 00.10-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլետ:
Մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 4-ին, ժամը 1.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 հասցեի դիմաց իրար են բախվել «Միցուբիշի» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 3-ին, ժամը 18.10-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցի թիվ 102 հասցեի դիմաց իրար են բախվել «Տոյոտա» և «Դեու» մակնիշի ավտոմեքենաներ:
«Դեու»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 4-ին, ժամը 19.00-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Վերֆելի փողոցի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-27050», «Օպել» և «Հիգեռ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-27050»-ի վարորդը մարմնական վնասվածքներով հունիսի 5-ին, ժամը 00.25-ին, դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 3-ին, ժամը 19.20-ին, Երևանի Պարույր Սևակի և Ռուբինյանց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» բեռնատար և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Տոյոտա»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 4-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Արմավիրի մարզի Քարակերտ-Դալարիկ ճանապարհին՝ Քարակերտ գյուղի մոտ, շրջվել է. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել Օմեգա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սևանի Շահումյան փողոցի թիվ 10 տան դիմաց վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 3-ին, ժամը 15.00-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ագաթանգեղոսի փողոցի թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 3-ին, ժամը 10.00-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 2 շենքի դիմաց «ԶԱԶ-110558» մակնիշի ավտոմեքենան հետ հրելու ժամանակ վրաերթի է ենթարկվել 78-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 3-ին, ժամը 1.40-ին, Երևանի Մ.Մելքոնյան փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2106»-ի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով դիմել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 3-ին, ժամը 23.10-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 9/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 3-ին, ժամը 18.10-ին, Աշտարակ-Ագարակ ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21099»-ի վարորդը և նրա 2-ամյա դուստրը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 3-ին, ժամը 16.25-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 19 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 20-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 3-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Արարատի մարզի Մխչյան գյուղի գինու գործարանի դիմաց իրար են բախվել «Տոյոտա», «Նիսսան» և «Սեատ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով շտապօգնության խումբը «Սեատ»-ի վարորդին տեղում ցույց է տվել բուժօգնություն, որի մոտ ախտորոշվել է ձախ ուսահոդի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 3-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Վեդի քաղաքի Արարատյան և Պ.Սևակի փողոցների խաչմերուկում բախվել է «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 3-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Էջմիածին-Մասիս ճանապարհի Զորակ գյուղի 3-րդ նրբանցքի հատման հատվածում իրար են բախվել «Մերսեդես Բենց Վիտո» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 3-ին, ժամը 9.25-ին, «Դաևո-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ճանապարհի 34-րդ կմ-ին կողաշրջվել է, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հունիսի 3-ին, ժամը 19.15-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Նորաշեն-Արծվաբերդ-Վերին Կարմիրաղբյուր գյուղերի խաչմերուկում, կորցնելով կառավարումը, գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: