ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվում էր ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով

Հունիսի 6-ին, ժամը 21.40-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Արթուր Ն.-ն, որը մայիսի 29-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 173 հոդվածի (ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելը) մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: