Խոշոր չափերի կաշառք է ստացել և պատժի կրումից խուսափել
25.02.2017 10:14
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1978 թ. ծնված Դավիթ Վ.-ն, որը 2016 թ. դեկտեմբերի 22-ից ՌԴ Մոսկվա քաղաքի պատիժների կատարման վարչության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 291 հոդվածի 4-րդ մասի «Բ» կետի (խոշոր չափերի կաշառք ստանալը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: