Մահվան ելքով վրաերթ Երևանի Կոմիտասի պողոտայում
25.05.2017 16:11
ՃՏ պատահարներ
Մայիսի 23-ին, ժամը 23.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 49/9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1948 թ. ծնված Հուսիկ Հարությունյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մայիսի 24-ին, ժամը 1.30-ին, մահացել է:
Մայիսի 24-ին, ժամը 3.00-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել նաև վարորդը:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: