Գողությունը բացահայտվեց
29.06.2017 10:31
Գողություն
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Մալաթիա և Սեբաստիա փողոցների խաչմերուկի մոտից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Ա.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն, որ թիվ 35 երթուղայինի սրահում մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը:
Դրամապանակը խուզարկությամբ հայտնաբերվել է նրա մոտից:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: