Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Լանջազատ գյուղում
 
                                            Ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողները մարտի 5-ին Լանջազատ գյուղում հայտնաբերել և Արարատի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Սողոմոն Պ.-ին, որը փետրվարի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
 Սողոմոն Պ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					