Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին
27.08.2015 10:25
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի և Վարդենիսի բաժինների ծառայողները օգոստոսի 26-ին, ժամը 11.30-ին, Երևանի Բաղյան 1-ին նրբանցքի թիվ 13 շենքի մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Արկադի Ի.-ին, ով օգոստոսի 21-ից ոստիկանության Եղեգնաձորի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի /խուլիգանություն/ 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: