Լեհաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Չարենցավանում
24.03.2021 11:59
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ՔՀԲ ծառայողները մարտի 23-ին Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցից բերման են ենթարկել 34-ամյա Շավարշ Ա.-ին, որը Լեհաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր բանկային վարկի շորթման փորձի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: