Ավտոմեքենան ընկել Մեղրի գետը. վարորդը և ուղևորը մահացել են
16.11.2015 16:36
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 15-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ Մեղրի-Ագարակ ճանապարհի 1-ին կմ-ին ավտովթար է տեղի ունեցել, կան զոհեր:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 14-ին, ժամը 21.00-ի սահմաններում, 1991 թ. ծնված Վոլոդյա Մարտիրոսյանի վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան Մեղրիի մաքսակետ-Երևան ճանապարհի 8-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել Մեղրի գետը, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը՝ 1985 թ. ծնված Արամ Ասլանյանը, տեղում մահացել են:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: