ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա բաժինների կողմից 2017թ. ընթացքում իրականացված օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

18.01.2018 12:05 Տարի
ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա բաժինների կողմից 2017թ. ընթացքում իրականացված օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա բաժինների կողմից 2017թ. ընթացքում իրականացվել են անհրաժեշտ օպերատիվ-ծառայողական միջոցառումներ օրինականության ամրապնդման, հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների կանխարգելման, հայտնաբերման և բացահայտման, առաջավոր փորձի ներդրման, մասնագիտական գիտելիքների բարձրացման ուղղությամբ:
Ապահովվել է սերտ համագործակցություն Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության, Ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի ԼՄ քննչական վարչության, Ճանապարհային ոստիկանության, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ, ԱՎՎ Լոռու մարզի ստորաբաժանումների,  Լոռու մարզի  ընդհանուր իրավասության դատարանի հետ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների ուժերով ապահովվել է պատշաճ հասարակական կարգ ՀՀ Ազգային ժողովի նախընտրական քարոզչական միջոցառումների ընթացքում և ընտրությունների օրը:
Իրականացված կազմակերպչական, օպերատիվ-ծառայողական միջոցառումների շնորհիվ մարզի տարածքում պահպանվել է կայուն օպերատիվ իրավիճակ:

2017թ. ընթացքում ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից սպասարկվող վարչական տարածքում գրանցվել է հանցագործության 1360 դեպք, որոնցից 1258-ը բացահայտման տոկոսում հաշվվողներ են:

Հանցագործություններից 325-ը գրանցվել է Տարոնի, 319-ը` Բազումի, 125-ը` Գուգարքի, 217-ը` Թումանյանի, 157-ը` Սպիտակի, 128-ը` Տաշիրի, 141-ը` Ստեփանավանի բաժիններում:

Հանցագործություններից 325-ը` միջին ծանրության են, 2016թ-ի 290-ի դիմաց, 132-ը` ծանր, 2016թ-ի 144-ի դիմաց 11-ը՝ առանձնապես  ծանր է, 2016թ-ի 15-ի դիմաց, 7-ը` կատարվել են հրազենի գործադրմամբ, 2016թ-ի ընթացքում հրազենի գործադրմամբ կատարված 8 հանցագործության դիմաց: 457-ը կամ 33.6%-ը ուղղված են եղել մարդու, 2016թ-ի 477-ի դիմաց 230-ը կամ 16.9%-ը հասարակական անվտանգության, կարգի և բնակչության առողջության, 2016թ-ի 183-ի դիմաց; 425-ը կամ 31.2%-ը սեփականության, 2016թ-ի 426-ի դիմաց 19-ը կամ 1.4%-ը տնտեսական գործունեության, 2016թ-ի 24-ի դիմաց 180-ը կամ 13.2%-ը պետական իշխանության, ծառայողի և կառավարման կարգի դեմ, 2016թ-186-ի դիմաց 49-ը կամ 3.6%-ը այլ հանցագործության դեպքեր են 2016թ-ի 9-ի դիմաց:

Նախորդ տարվա համեմատ ընդհանուր հանցագործությունները աճել են 55-ով կամ 4.2%-ով /1360-1305/: Ընդհանուր հանցագործությունների աճ արձանագրվել է`

14 դեպքով  կամ 5.4%-ով Տարոնի /273-259/,  

35 դեպքով կամ 12.3%-ով Բազումի /319-284/,

40 դեպքով կամ 22.6%-ով Թումանյանի /217-177/ բաժիններում,

իսկ ՈԼՄՎ ենթակա Գուգարքի, Սպիտակի, Ստեփանավանի և Տաշիրի բաժիններում արձանագրվել է ընդհանուր հանցագործությունների նվազում, ընդ որում`

4 դեպքով կամ  3.1%-ով նվազել է Գուգարքի /273-259/

11 դեպքով կամ 7.2%-ով Ստեփանավանի /141-152/,

1 դեպքով կամ 0.6%-ով Սպիտակի /157-158/,

18 դեպքով կամ 12.3%-ով Տաշիրի /128-146/ բաժիններում:

Արձանագրված 1360 հանցագործություններից 1258-ը բացահայտման տոկոսում հաշվվող են: Բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունները նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ աճել են 62 դեպքով /1258-1196/ կամ 5.2%-ով:

Ըստ տարածքների բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների աճ հաշվառվել է.

10 դեպքով  կամ 4.2%-ով Տարոնի /246-236/,  

32 դեպքով կամ 12.5%-ով Բազումի /389-257/,

44 դեպքով կամ 26.5%-ով Թումանյանի /210-166/

5 դեպքով կամ 3.6%-ով` Սպիտակի /145-140/ բաժիններում,

Իսկ ՈԼՄՎ ենթակա Գուգարքի, Ստեփանավանի և Տաշիրի բաժիններում արձանագրվել է բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների նվազում, ընդ որում`

2 դեպքով կամ 1.7%-ով Գուգարքի /114-116/,

8 դեպքով կամ 5.7%-ով Ստեփանավանի /132-140/,

19 դեպքով կամ 13.5%-ով Տաշիրի /122-141/ բաժիններում:

Աճը հիմնականում պայմանավորված է զենք, զինամթերքի շրջանառության  և ընդհանուր հանցավորության դեմ պայքարում օպերատիվ-հետախուզական միջոցառումների ակտիվացմամբ, ոստիկանություն հասարակություն կապի ամրապնդմամբ, հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր պրակտիկայի դեմ արդյունավետ պայքարով, ինչպես նաև ՀՀ ոստիկանության օպերատիվ ստորաբաժանումների, ՀՀ ԱԱԾ, ՀՀ քննչական կոմիտեի և դատախազության մարմինների հետ փոխգործակցության ակտիվացմամբ:

Հարկ է նշել նաև, որ 2017թ. ընթացիկ ժամանակահատվածում արձանագրված 1360 դեպքերից 198-ը /Տարոն-39, Բազում-40, Գուգարք-27, Թումանյան-17, Սպիտակ-21, Ստեփանավան-45, Տաշիր-9/ կատարվել են նախորդ տարիներին:

Ըստ կառուցվածքի հանցագործությունների նվազում մարզում արձանագրվել է`

20 դեպքով /457-477/, կամ 4.2%-ով մարդու, անձի դեմ ուղղված,

1 դեպքով /425-426/, կամ 0.2%-ով սեփականության դեմ ուղղված հանցագործություներով

5 դեպքով /19-24/, կամ 20.8%-ով տնտեսական գործունեության դեմ ուղղված,

6 դեպքով /180-186/ կամ 3.2%-ով պետական իշխանության, կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններով,

Հիշյալ հանցատեսակների նվազումը պայմանավորված է ընդհանուր և անհատական կանխարգելիչ միջոցառումների ակտիվացմամբ և դրանց արդյունավետ իրականացմամբ:

Մարզում հանցավորության մակարդակը 48.2 է` 10.000 բնակչի հաշվարկով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 46.3-ի դիմաց:

2017թ. բացահայտված 1229 հանցագործության դեպքերը կատարվել են 771 անձի կողմից, 2016թ. նույն ժամանակահատվածի 966 անձի կողմից կատարված 1178 հանցագործությունների դիմաց: Նշված 771 անձանցից 86-ը իգական սեռի են նախորդ տարվա 92-ի դիմաց, 12-ը անչափահասներ են, նախորդ տարվա 23-ի դիմաց:

Գրանցված 1360 հանցագործություններից չեն բացահայտվել 131-ը կամ 9,6%-ը  /Տարոն-25, Բազում-39, Գուգարք-7, Թումանյան-28, Սպիտակ-14, Ստեփանավան-11, Տաշիր-7/, որից 2-ը առանձնապես ծանր դեպքեր են, 62-ը միջին ծանրության են, 44-ը ծանր են: Նշված 131 չբացահայտված հանցագործություններից`

-  8-ը կամ 6.1%-ը  ուղղված են մարդու,

- 18-ը կամ 13.7%-ը  ուղղված են հասարակական կարգի և անվտանգության,

- 87-ը կամ 66.4%-ը ուղղված են սեփականության դեմ

-1-ը կամ 0.7%–ը տնտեսական գործունեության դեմ են

- 4-ը կամ 3.1%-ը ուղղված է պետական իշխանության, ծառայության և կառավարման կարգի դեմ:

13-ը կամ 9.9%-ը  այլ հանցագործություններ են

1360 հանցագործություններից բացահայտվել են 1229-ը, բացահայտումը կազմել է 90.4%, նախորդ տարվա 90.3%-ի և ՀՀ միջին 83.3%-ի դիմաց: Ըստ բաժինների բացահայտումը կազմել է` Տարոնի բաժնում-90.8% /2016թ.-90%/, Բազումի բաժնում-87.8% /2016թ.-88.4%/, Գուգարքի բաժնում-94.4% /2016թ.-93%/, Սպիտակի բաժնում-91.1% /2016թ.-91.8%/, Ստեփանավանի բաժնում-92.2% /2016թ.-89.5%/, Տաշիրի բաժնում-94.5% /2016թ.-94.5%/, Թումանյանի բաժնում-87.1% /2016թ.-87.6%/:

Բացահայտման տոկոսում հաշվվող 1258 հանցագործություններից բացահայտվել են 1127-ը, բացահայտումը կազմել է 89.6%, նախորդ տարվա բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների բացահայտման 89.4%-ի և ՀՀ միջին 82.1%-ի դիմաց:   Բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների բացահայտումը ըստ բաժինների կազմել է` Տարոնի բաժնում-89.8% /2016թ.-89%/, Բազումի բաժնում-86.5% /2016թ.-87.2%/, Գուգարքի բաժնում-93.9% /2016թ.-92.2%/, Սպիտակի բաժնում-90.3% /2016թ.-90.7%/, Ստեփանավանի բաժնում-91.7% /2016թ.-88.6%/, Տաշիրի բաժնում-94.3% /2016թ.-94.3%/ և Թումանյանի բաժնում-86.7% /2016թ.-86.7%/:

Նախորդ տարվա համեմատ ըստ բնույթի մարզում միջին ծանրության հանցագործություններով արձանագրվել է բացահայտման արդյունքների աճ, ծանր հանցագործություններով և հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններով բացահայտումը կայուն է, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումը նախորդ տարվա համեմատ նվազել է:

- առանձնապես ծանր հանցագործություններով բացահայտումը կազմել է 81.8%, նախորդ տարվա  93.3%-ի և ՀՀ միջին 82.4%-ի դիմաց,

- ծանր հանցագործություններով բացահայտումը կազմել է 66.7%, նախորդ տարվա 66.7%-ի և ՀՀ միջին 59.9%-ի դիմաց,

- միջին ծանրության հանցագործությւններով` բացահայտումը կազմել է 80.9%, նախորդ

տարվա 77.6%-ի և ՀՀ միջին 70.9%-ի դիմաց:

- հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների բացահայտումը այս և նախորդ տարի կազմել է 100%, ՀՀ միջին 86.5%-ի դիմաց:

2017թ. ընթացքում ըստ բնույթի մարզում ՀՀ միջինից ցածր ցուցանիշ է արձանագրվել առանձնապես ծանր հանցագործություններով, որի բացահայտումը կազմել է 81.8%, նախորդ տարվա 93.3%-ի և ՀՀ միջին 82.4%-ի դիմաց, ի հաշիվ չբացահայտված 1 սպանության և ավազակության միջոցով անձնական ունեցվածքի հափշտակության դեպքերի /Բազում/,

Ըստ կառուցվածքի մարզում 2017թ. ընթացքում ՀՀ միջինից ցածր ցուցանիշ չի արձանագրվել:

Ըստ առանձին հանցատեսակների մարզում ՀՀ միջինից ցածր ցուցանիշ արձանագրվել է

- սեռական անփեռնմխելիության դեպքերով, բացահայտումը կազմել է 66.7%, ՀՀ միջին 95.1%-ի դիմաց /1չբ.- Տարոն/,

- ՃԵԿ-ը խախտելու դեպքերով բացահայտումը կազմել է 95.6%, ՀՀ միջին 98,3%-ի դիմաց /3չբ. Գուգարք-2, Բազում-1/, ընդ որում մահվան ելքով ՃԵԿ-ը խախտելու դեպքերով բացահայտումը կազմել է 92.9%, ՀՀ միջին 98,3%-ի դիմաց /1չբ- Գուգարք/

- հասարակական անվտանգության, կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններով բացահայտումը կազմել է 77.3%, ՀՀ միջին 80.9%-ի դիմաց,

- ավազակության միջոցով անձնական գույքի հափշտակություններով բացահայտումը կազմել է 33.3%, ՀՀ միջին 69.6%-ի դիմաց /3 դեպքից 2չբ-Բազում/:

Մնացած հանցատեսակներով մարզում արձանագրվել են հանցագործությունների բացահայտման ՀՀ միջինից բարձր արդյունքներ:

2017թ. զգալի աշխատանքներ են տարվել նախկին տարիներին կատարված և չբացահայտված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ:

Հաշվետու ժամանակահատվածում վերսկսվել են նախկին տարիներին կասեցված 79 քրեական գործեր /2016թ-93/: 2017թ. ընթացքում բացահայտվել են  ՀՀ   ՔԴՕ-ի 31 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կասեցված 10 քրեական գործեր /Տարոն–4` 1-ը փաստաթղթի կեղծիք և 3-ը ա/ու գողություններ, որից 1-ը բնակարանային գողություն, Բազում-2 անձնական ունեցվածքի գողություններ, որից 1-ը բնակարանային գողություն, Գուգարք - բնակարանային գողություն, Ստեփանավան, Սպիտակ, Տաշիր- ա/ու գողությունների 1-ական դեպքեր/: Հիշյալ 10 քրեական գործերից 9-ն ուղարկվել են դատարան, 1 քրեական գործ կարճվել է /Սպիտակ/:

2016թ. ընթացքում բացահայտվել են  ՀՀ ՔԴՕ-ի 31 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կասեցված 6 քրեական գործեր /Բազում-2 ա/ու գողություններ, որից 1-ը բնակարանային գողություն, Ստեփանավան, Տաշիր, Սպիտակ - 1-ական 1 ա/ու գողություններ, Գուգարք-1               -բնակարանային գողություն/:

2017թ. արձանագրված 1360 դեպքերից 187-ը լատենտային են, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 169-ի դիմաց: Նշված 187 դեպքերն են

- թրաֆիկինգ – 1 /2016թ.- 1/

- զենք, զինամթերքի ապօրինի շրջանառություն – 72 /2016թ.- 64/

- թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ - 58 /2016թ.-58/

- սեփականության դեմ ուղղված – 14 /2016թ.-9 /

- տնտեսական գործունեության դեմ ուղղված –18 /2016թ.-20/

- պետական իշխանության, կառավարման կարգի դեմ ուղղված – 24 /2016թ.- 17/

2017թ. ընթացքում առանձին հանցագործությունների դեմ պայքարի հիմնական ուղղություններից են եղել հրազենի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը:

Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել է թմրամիջոցների հետ կապված 58 դեպք, որոնք բոլորն էլ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են, ընդ որում 16-ը՝ իրացման:

Նախորդ տարվա համեմատ թմրամիջոցների հետ կապված դեպքերը կայուն են /58-58/:  Իրացման դեպքերը աճել են 2-ով կամ 14.3%-ով /16-14/:

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության 58 դեպքերից 15-ը հաշվառվել է Տարոնի /2016թ-14/, 16-ը` Բազումի /2016թ-16/, 7-ը` Գուգարքի /2016-7/, 6-ը՝ Սպիտակի /2016-6/, 3-ը՝ Ստեփանավանի /2016-2/,  4-ը՝  Տաշիրի /2016-5/ և 7-ը՝ Թումանյանի /2016-8/ բաժիններում:  

Հայտնաբերված դեպքերով առգրավվել է 0.844գր. կոդեին, 2487.43գր  մարիխուանա, 0.44գր հաշիշ, 0.155գր. հոգեմետ դեղամիջոց /ֆենոբարբիտալ/, 0.032 գր. այլ թմրամիջոցներ 22.9գր. քացախաթթվի անհիդրիդ: 

2017թ. ընթացքում գրանցվել է  հրազենի  ապօրինի շրջանառության 72 դեպքեր, նախորդ տարվա 64-ի դիմաց: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հրազենի ապօրինի շրջանառության դեպքերը աճել են 8-ով կամ        12.5%-ով: 72 դեպքերից 13-ը` գրանցվել է Տարոնի /2016-8/, 18-ը` Բազումի/2016-10/, 9-ը` Գուգարքի/2016-10/, 5-ը` Սպիտակի/2016-5/, 7-ը` Ստեփանավանի/2016-6/, 6-ը` Տաշիրի/2016-6/ և 14-ը` Թումանյանի/2016-19/ բաժիններում:

Հայտնաբերվել և առգրավվել է 6 անվանում 12 միավոր զենքեր, 4 անվանում զինամթերք, այդ թվում 4 հատ ատրճանակ, 2 հատ ինքնաձիգ, 2 հատ ողորկափող հրացան, 2 հատ ակոսավոր հրացան, 1 հատ ինքնաշեն հրացան, 1 հատ այլ զենք,  1 հատ ճայթիչ, 7գր. պայթուցիկ նյութ, 8 հատ սառը զենք և 219 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ:

2017թ. ընթացքում տարված  բացատրական աշխատանքների արդյունքում գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնելու 80 /2016թ.- 75/ դեպք, որից 8-ը` Տարոնի /2016թ.-11/, 15-ը` Բազումի /2016թ.-10/, 13-ը Գուգարքի /2016թ.-11/, 12-ը Սպիտակի /2016թ.-13/, 10-ը` Ստեփանավանի /2016թ.-7/, 6-ը` Տաշիրի /2016թ.-8/ և 16-ը` Թումանյանի /2016թ.-15/ բաժիններում:

Կամովին հանձնվել է 7 անվանում 42 միավոր զենք, 7 անվանում  զինամթերք, այդ թվում 2 հատ ատրճանակ, 6 հատ ինքնաշեն ատրճանակ, 1 հատ ինքնաձիգ, 27 հատ ողորկափող հրացան, 2 հատ ակոսավոր հրացան, 2 հատ նռնականետ, 2 հատ օդամղիչ զենք, 20 հատ  նռնակ, 29 հատ նռնակի պայթուցիչ, 1 հատ ական, 3 հատ պայթուցիկ սարք, 2 հատ սառը զենք,  2861 հատ տարբեր տրամաչափի փամփուշտներ, 12 հատ այլ ռազմամթերք :

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների հայտնաբերման նպատակով ակտիվ համագործակցություն է ապահովվել Լոռու մարզի դատախազության, ՀՀ քննչական կոմիտեի  և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության հետ:

Արձանագրվել են կոռուպցիոն բնույթի 44 հանցագործություններ /Տարոն-12, Բազում-3, Սպիտակ-5, Ստեփանավան-10, Տաշիր-10, Թումանյան-4/ այդ թվում 6-ը յուրացման /Տարոն-3, Բազում-1, Ստեփանավան-1, Թումանյան-1/, 3-ը կաշառքի հետ կապված /Տարոն-2, Ստեփանավան-1/, 12-ը` պաշտոնեական լիազորությունների չարաշահման /Սպիտակ-3, Բազում-1, Ստեփանավան-1, Տաշիր-5, Թումանյան-2/, 3-ը պաշտոնեական լիազորությունների  անցման / Տարոն-1, Սպիտակ-1, Ստեփանավան-1/, 7-ը` պաշտոնեական կեղծիքի /Բազում-1, Ստեփանավան-5, Տաշիր-1/, 1-ը առևտրային կաշառքի /Թումանյան/, 2-ը պաշտոնեական անփութության / Սպիտակ-1, Ստեփանավան-1/, 4-ը պաշտոնեական դիրքի օգտագործմամբ անօրինական միգրացիայի կազմակերպման /Տաշիր/ դեպքեր են, 2-ը համակարգչային տեխնիկայի միջոցով հափշտակություն դեպքեր են /Տարոն/, 4-ը առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքեր են /Տարոն/:

2016թ. արձանագրվել են կոռուպցիոն բնույթի 35 հանցագործություններ /Տարոն-12, Բազում-2, Սպիտակ-3, Թումանյան-4, Ստեփանավան-2, Գուգարք-7, Տաշիր-5/ այդ թվում 12-ը` կաշառքի հետ կապված  /Տարոն-2, Բազում-2, Գուգարք-6, Թումանյան-1, Տաշիր-1/, 5-ը յուրացման /Տարոն-2, Թումանյան-1, Սպիտակ-2/, 5-ը` պաշտոնեական լիազորությունների չարաշահման, անցման /Տարոն-1, Գուգարք-1, Ստեփանավան-2, Տաշիր-1/, 4-ը`

պաշտոնեական կեղծիքի /Տարոն, Թումանյան, Տաշիր-2/, 1-ը պաշտոնեական անփութության /Թումանյան/, 1-ը առևտրային կամ այլ կազմակերպությունների կողմից լիազորությունները չարաշահելու /Սպիտակ/ և 7-ը հարկերի, տուրքերի վճարումից խուսափելու /Տարոն-6, Տաշիր-1/ դեպքեր են:

2017թ. ընթացքում հայտնաբերված կոռուպցիոն բնույթի հանցագործություններից 10-ը հայտնաբերվել են ՈԼՄՎ և ենթակա բաժինների ուժերով, որոնցից  Տարոնի բաժնի՝ 5 /214 հոդված 4 դեպք, 312 հոդված 1 դեպք/, Բազումի բաժնի 1 դեպք /179 հ./, Սպիտակի բաժնի 2 դեպք /308 հ/, Ստեփանավան 2 դեպք /1-ը 314հ, 1-ը 315 պր 2 հ./:

2016թ. ՈԼՄՎ ենթակա բաժինների ծառայողների կողմից բացահայտվել են կոռուպցիոն բնույթի 13 դեպքեր /Տարոն- 1 դեպք` կաշառքի հետ կապված, Բազում- 1 դեպք` կաշառքի հետ կապված, Գուգարք-6 դեպք` կաշառքի հետ կապված, Թումանյան-1 դեպք` կաշառքի հետ կապված, 1 դեպք` յուրացում, 1 դեպք` պաշտոնեական կեղծիք և Սպիտակ-1 դեպք` յուրացում, 1 դեպք` առևտրային կամ այլ կազմակերպությունների կողմից լիազորությունները չարաշահել/:

Կազմակերպվել և իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ «Թրաֆիկինգ»-ի և հարակից հանցատեսակների դեմ պայքարի ուղղությամբ:

2017թ. ընթացքում արձանագրվել է թրաֆիքինգի 1 դեպք /Բազումի բաժին/ /2016թ.-1-Տարոն/:

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել են սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված 3 հանցագործություններ /2016թ.-8/ /Տարոն-1, Թումանյան-1, Տաշիր-1/, որոնցից 1-ը չի բացահայտվել /Տարոն/: Նշված սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններից 1-ը բռնաբարության կամ բռնաբարության փորձի դեպքեր է /Թումանյան/ /2016թ.-3/:

Բացահայտված 1229 հանցագործություններից 521-ը բացահայտվել են քրեական հետախուզության /2016թ.-499/, 197-ը` համայնքային ոստիկանության /2016թ.-202/, 55-ը` հետաքննիչների /2016թ.-62/, 52-ը` ՊՊ ծառայության /2016թ.-65/, 9-ը` պետական պահպանության /2016թ.-10/, 16-ը` ոստիկանության այլ ծառայողի /2016թ.-13/, 1-ը` ՁՊՎ /2016թ.-2/, 5-ը փորձագետների /2016թ.-5/ և 2-ը ՃՈ ծառայողների /2016թ.-0/ կողմից:  

2017թ. հունվարի 1-ի դրութամբ մարզի տարածքում հետախուզման մեջ են գտնվել 1026 անձինք, այդ թվում 109-ը՝ առանց ՀՀ քր. օր-ի 327 հոդվածի, 917-ը  զինակոչից խուսափողներ:

2017թ.-ի ընթացքում  հետախուզում է հայտարարվել 185 անձի նկատմամբ, որից 104-ը՝ առանց ՀՀ քր. օր-ի 327 հոդվածով հետախուզվողներ, 81-ը  զինակոչից խուսափողներ:

Հանվել է հաշվառումից 194 հետախուզական գործ:

Հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել են 149 հանցագործ հետախուզվողներ /Տարոն-41, Բազում-41, Գուգարք-12, Թումանյան-18, Սպիտակ-14, Ստեփանավան-11, Տաշիր-12/, այդ թվում 87-ը` առանց ՀՀ քր. օր-ի 327 հոդվածով հետախուզվողներ /Տարոն-21, Բազում-26, Գուգարք-7, Թումանյան-10, Սպիտակ-6, Ստեփանավան-9, Տաշիր-8/, 62-ը զինակոչից խուսափողներ /Տարոն-20, Բազում-15, Գուգարք-5, Թումանյան-8, Սպիտակ-8, Ստեփանավան-2, Տաշիր-4/: Հայտնաբերված 149 հետախուզվողներից 79-ը հետախուզվել են նախկին տարիներից, որոնցից 22-ը քրեական հետախուզության գծով են /Տարոն-6, Բազում-4, Գուգարք-2, Սպիտակ-2, Թումանյան-3, Ստեփանավան-2, Տաշիր-3/, ընդ որում նշվածներից 2-ը հետախուզվել են սպանություն կատարելու /Տարոն, Բազում/, 1-ը սպանության փորձի /Բազում/, 1-ը ավազակության /Սպիտակ/, 2-ը ծանր մարմնական վնասվածք հասցնելու /Բազում, Ստեփանավան/ համար, իսկ հայտնաբերված 87 զինակոչից խուսափողներից 57-ը հետախուզվել են նախկին տարիներից /Տարոն-18, Բազում-14, Գուգարք-5,  Թումանյան-7, Սպիտակ-7, Ստեփանավան-2, Տաշիր-4/:

Հանցագործների հայտնաբերումը մարզում կազմել է 12.2 % հանրապետական   միջին  12%-ի դիմաց /Տարոն-13.2%, Բազում-11.7%, Գուգարք-14.8%, Թումանյան-11.3%, Սպիտակ-9.9%, Ստեփանավան-11.1%, Տաշիր-15.4%/, այդ թվում.

- առանց զինակոչից խուսափողների հայտնաբերումը մարզում  կազմել է 41%, ՀՀ միջին 33.8%-ի դիմաց /Տարոն-41.2%, Բազում-41.9%, Գուգարք-46.7%, Թումանյան-38.5%, Սպիտակ-27.3%, Ստեփանավան-40.9%, Տաշիր-57.1%/,

 - զինակոչից խուսափողների հայտնաբերումը մարզում կազմել է 6.2%, ՀՀ միջին 5.8%-ի դիմաց /Տարոն-7.7%, Բազում-5.2%, Գուգարք-7.6%, Թումանյան-6%, Սպիտակ-6.7%, Ստեփանավան-2.6%,  Տաշիր-6.3%/:

Բացի այդ ՈԼՄՎ ենթակա բաժինների կողմից հաշվետու ժամանակահատվածում հայտնաբերվել են նաև այլ պետության կողմից հետախուզվող 16 /2016թ-16/ հանցագործներ  / Տարոն-2, Բազում-3, Գուգարք-1, Թումանայն-3, Սպիտակ-3, Տաշիր-4/:

01.01.2018թ. դրությամբ մարզի տարածքում հետախուզման մեջ են մնացել 1070 անձինք, որից 125-ը առանց ՀՀ քր.օր-ի 327 հոդվածի, 945-ը զորակոչից խուսափողներ: Հետախուզման մեջ մնացած առանց քր. օր-ի 327 հոդվածի հատկանիշներով հետախուզվող 125 հանցագործներից 4-ը մարդասպաններ են, 2-ը` սպանության փորձ կատարած, 7-ը` ծանր մարմնական վնասվածքներ հասցրածներ, 7-ը` ավազակներ, 16-ը` գողեր և 89-ը` այլ հանցագործներ:

Տարեսկզբին հետախուզման մեջ են գտնվել անհայտ կորած 7 անձինք որոնցից 1-ը` կին, 1-ը` անչափահաս / Թումանյանի բաժին-3` 1-ը իգական սեռի, Գուգարքի բաժին-1` անչափահաս, Բազումի բաժին-1, Ստեփանավանի բաժին-2/: 2017թ. ընթացքում հետախուզում է հայտարարվել 7 անհայտ կորած անձի նկատմամբ, /Տարոն-2, Բազում-4, Թումանյան-1/:

 Հանվել են հաշվառումից 7 անհետ կորածներ: Հայտնաբերվել են 6 անհետ կորածներ /Տարոն-1, Բազում-4, Թումանյան-1/:

Անհետ կորածների հայտնաբերումը ՀՀ միջին 43 %-ի դիմաց մարզում կազմել է 46.2%` այդ թվում Տարոնի բաժնում -50%, Բազումի բաժնում-100%, իսկ Թումանյանի բաժնում -25%:

01.01.2018.թ դրությամբ հաշվառված են անհայտ կորածների 7 հետախուզական գործեր /Տարոն-1, Թումանյան-3, Գուգարք-1, Ստեփանավան-2/:

Բացի այդ զգալի աշխատանքներ են տարվել նաև պրոֆիլակտիկայի գծով հետախուզվող անձանց հայտնաբերման ուղղությամբ: Տարեսկզբին հաշվառման մեջ են գտնվել 1483 հետախուզվողներ, որոնցից 3-ը հարազատի հետ կապը կորցրածներ, 1480-ը պարտապաններ:

Ընթացիկ ժամանակահատվածում հետախուզում է հայտարարվել 1439 պարտապանի նկատմամբ: Նույն ժամանակահատվածում հանվել են հաշվառումից պրոֆիլակտիկայի գծով 553 պարտապան հետախուզվողներ, որոնցից 544-ը հայտնաբերվելու, 9-ը` անհրաժեշտությունն անցնելու կապակցությամբ: Հաշվետու ժամանակահատվածի վերջում մնացել է հետախուզման մեջ պրոֆիլակտիկայի գծով 2369 հետախուզվողներ, որոնցից 3-ը հարազատի հետ կապը կորցրածներ, 2366-ը պարտապաններ:         

2017թ.-ի սկզբից մինչ օրս ոստիկանության Լոռու մարզային վարչությունում առկա է ինքնությունը չպարզված 1 անձի /Թումանյանի բաժին/ և չճանաչված 3 դիակի  /2-ՈԼՄՎ, 1-ը Ստեփանավան/ գործեր:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժինների կողմից հաշվետու ժամանակահատվածում անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվել նաև բնապահպանական ոլորտի իրավախախտումների կանխարգելման և հայտնաբերման ուղղությամբ:

Լոռու մարզի անտառային տարածքը կազմում է շուրջ 100.000 հեկտար, որից 40.000-ը   Գուգարքի, 39.000-ը    Թումանյանի և  18.000-ը Ստեփանավանի տարածաշրջանում:

2017թ. ընթացքում ոստիկանության Լոռու մարզային վարչության ենթակա բաժինների կողմից իրականացվել է 1186 /2016թ.- 766/ ստուգայցեր, արձանագրվել է բնապահպանական   ոլորտի   իրավախախտումների   225   դեպքեր  / Տարոն - 16,  Բազում - 9, Գուգարք-44, Սպիտակ-27, Ստեփանավան-54, Տաշիր-4, Թումանյան-71/ /2016թ.-63/, որից 54 փաստերով  հարուցվել են 49 քրեական գործեր, ընդ որում 3 քր. գործ հարուցվել է ՀՀ քր. օր-ի 292 հոդվածի հատկանիշներով` ջրային կենդանիների և բույսերի ապօրինի արդյունահանման փաստերով /Թումանյան-1, Ստեփանավան-2/, և անտառախախտման փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի հատկանիշներով հարուցվել են 46 քրեական գործեր /Գուգարքի բաժին-3, Տարոնի բաժին-1, Սպիտակի բաժին-2, Ստեփանավանի բաժին-18, Թումանյանի բաժին-22/ /2016թ.-9 քր. գործ, որից 6-ը ՀՀ քր. օր-ի 296 և 297 հոդվածներով/: Նշված քրեական գործերով պետությանը պատճառված նյութական վնասի չափը կազմել է 46.170.520 դրամ /2016թ.–4.616.500 դր/, որից վերականգնվել է 769.500 դրամը: Բացի այդ, ՈԼՄՎ Ստեփանավանի բաժնում արձանագրված անտառախախտման փաստերով նախաքննության մարմինը ՀՀ քր. օր-ի 314, 315 հոդվածների հատկանիշներով հարուցել է 2 քրեական գործեր, իսկ ՈԼՄՎ Թումանյանի բաժնում արձանագրված անտառախախտման 3 փաստերով նախաքննության մարմինը ՀՀ քր. օր-ի 188,325 հոդվածների հատկանիշներով հարուցել է 2 քրեական գործեր /ապօրինի ձեռնարկատիրություն/, ևս 1 քրեական գործ ՀՀ քր. օրենսգրքի 188 հոդվածի հատկանիշներով հարուցվել է Բազումի բաժնում:

2017թ. ընթացքում ՀՀ քր. օր-ի 296 հոդվածի հատկանիշներով հարուցված 46 քրեական գործերից 13-ը դեռևս չեն բացահայտվել /Գուգարք-1, Ստեփանավան-3, Թումանյան-9/:

Հայտնաբերված անտառախախտման փաստերով նախապատրաստված նյութերից 88-ով մերժվել է քրեական գործի հարուցումը /2016թ.-43 /, 5-ով նախապատրաստված նյութերը թողնվել են անհետևանք և կցվել քարտուղարության գործին: Քրեական գործի հարուցումը մերժված 88 նյութերից 45-ով հայտնաբերված փայտանյութի ձեռքբերումը եղել է օրինական, իսկ մնացած  նյութերով 41 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության /Գուգարք-21, Ստեփանավան-4, Թումանյան-16/ /2016թ. – 31,  Գուգարք – 18, Թումանյան - 7, Ստեփանավան - 6/: Վարչական պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ  նշանակված 1.850.000 դրամ տուգանքից գանձվել է 1.350.000 դրամը /2016թ. նշանակվել է 1.350.000 դր., մուծվել է 950.000 դր./: Հայտնաբերված անտառախախտման 223 դեպքերից  67-ով նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են այլ ոստիկանության մարմիններ, ընդ որում 25-ն ուղարկվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչություն, 4 նյութ 01.01.2018թ. դրությամբ գտնվել է ընթացքի մեջ:

2017թ. ընթացքում հայտնաբերվել է 1157.5 խմ փայտանյութ/2016թ.- 338.5խմ/, հիշյալ իրավախախտումներով պետությանը պատճառվել է 3.285.580 ՀՀ դրամի վնաս /2016թ. 1.864.340 ՀՀ դրամ/, վերականգնվել է 1.700.000 ՀՀ դրամը /2016թ. 1.676.200ՀՀ դրամ/: 

Համայնքային խորհուրդներում համայնքների ազգաբնակչության հետ կազմակերպվել են 399 հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվել են տարաբնույթ հարցեր:

Զորակոչային աշխատանքների արդյունավետ կազմակերպման և իրականացման նպատակով համայնքային ոստիկանության ստորաբաժանումների կողմից սերտ համագործակցություն է իրականացվել տարածքային զինվորական կոմիսարիատների հետ, ՏԶԿ-ներից ստացվել են 482 գրություններ /2016թ.-485/, իրականացվել է սերտ փոխհամագործակցություն, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցառումներ ձմեռային և ամառային զորակոչերի ապահովման ուղությամբ:  Լոռու մարզից 2017թ. ամառային զորակոչին նախատեսված է եղել զորակոչել 542 զինակոչիկ, իսկ զորակոչվել է 555-ը /+13/: 

2017թ. ընթացքում ՈԼՄՎ և ենթակա բաժինների կողմից հայտնաբերվել է 136 վարչական իրավախախտումներ /Տարոն-24, Բազում-19, Գուգարք-30, Սպիտակ-13, Ստեփանավան-12, Տաշիր-8, Թումանյան-30/ /2016թ.-133/, որոնցից 96 իրավախախտումներով որոշումները կայացվել են ոստիկանության բաժինների պետերի կողմից, 40-ն ուղարկվել են ըստ ենթակայության: 96 վարչական իրավախախտումներով վարչական պատասխանատվության են ենթարկվել 96 անձինք, որից  19-ը  նախազգուշացվել են, 77-ը ենթարկվել են տուգանքի ընդհանուր 2.450.000դր. գումարով, որից գանձվել է 1.040.000 դրամը:

---2017թ. 12 անչափահասների /2016թ.-23/ կողմից կատարվել են 25 հանցագործություններ /2016թ.-26/, որոնցից 7-ը արձանագրվել են Տարոնի /2016թ.-3/, 10-ը` Բազումի /2016թ.-6/, 7-ը` Սպիտակի /2016թ.-8/ և 1-ը Տաշիրի /2016թ.-2/ բաժիններում, իսկ  Ստեփանավանի /2016թ.-5/, Գուգարքի /2016թ.-2/ և Թումանյանի /2016թ.-0/ բաժիններում անչափահասների կողմից հանցագործություններ կատարելու փաստեր չեն արձանագրվել: Նշված 25 հանցագործություններից 18-ը` ՀՀ քր.օր. 177 հոդվածի, 2-ը ՀՀ քր.օր. 118 հոդվածի, 2-ը ՀՀ քր.օր. 112 հոդվածի, 2-ը ՀՀ քր.օր. 120 հոդվածի, 1-ը ՀՀ քր.օր. 268 հոդվածի  հատկանիշներով են, որոնք կատարվել են 2016թ. նույն ժամանակահատվածի 23 անչափահասի կողմից կատարված 26 հանցագործության դեպքերի դիմաց  /Տարոն-3, Բազում-6, Գուգարք-2, Սպիտակ -8, Ստեփանավան–5, Տաշիր-2/:

Անհրաժեշտ ուշադրության կենտրոնում է պահվել ծառայողական, մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների անցկացման գործընթացն ու  ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի կողմից էթիկայի կանոնների պահպաման, քաղաքացիների հետ  բարեկիրթ վերաբերմունքի դրսևորման վիճակը: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության շախմատի առաջնությունում ՈԼՄՎ Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի հետաքննության խմբի ավագ տեսուչ Տիգրան Թադևոսյանը անհատական պայքարում գրավել է 2-րդ տեղը, իսկ սեղանի թենիսի առաջնությունում ոստիկանության Լոռու մարզային վարչության թիմը գրավել է 2-րդ մրցանակային տեղը, տղամարդկանց անհատական պայքարում ՈԼՄՎ Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի հերթապահ մասի հերթապահի օգնական Տիգրան Թումանյանը գրավել է 1-ին տեղը: Բացի այդ, Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի հիշատակին նվիրված ՀՀ ոստիկանության մինի ֆուտբոլի հուշամրցաշարում ոստիկանության Լոռու մարզային վարչության թիմը գրավել է 2-րդ` պատվավոր տեղը: 

Հաշվետու ժամանակահատվածում վերապատրաստման են ուղարկվել 49 ծառայողներ, 27-ը՝ ստաժավորվել են:     

Ոստիկանությունում ընդունվել են ծառայության 13 անձինք, 27-ը ազատվել են ոստիկանությունում ծառայությունից: Բացասական շարժառիթներով ոստիկանությունից  ծառայողներ չեն ազատվել:

2017թ. ընթացքում կարգապահական տույժի են ենթարկվել 31 /2016թ.-13/  ծառայողներ,  որոնցից 1-ը գլխավոր,  5-ը  ավագ, 18-ը միջին և 6-ը կրտսեր  խմբերի ծառայողներ են, 1-ը տեխնիկական սպասարկում իրականացնող անձ: Նշված 31 ծառայողներից 20-ը տույժի են ենթարկվել ոստիկանության պետի կամ նրա տեղակալի հրամանով /Բազում-4, Սպիտակ-3, Տաշիր-6, Թումանյան-7/, 9-ը տույժի են ենթարկվել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի հրամանով /Տարոն-3, Բազում-1, Գուգարք-1, Ստեփանավան-2, Թումանյան-2/ և 2-ը բաժնի պետի հրամանով /Բազում/:

Բարեխիղճ աշխատանքի համար խրախուսվել են 147 ծառայողներ, որոնցից 5-ը գլխավոր, 19-ը ավագ, 79-ը միջին, 44-ը կրտսեր խմբերի են: 73-ը  խրախուսվել են ՀՀ ոստիկանության պետի և կամ նրա տեղակալի, 64-ը` ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի, 10-ը`  բաժինների պետերի հրամաններով:

Հերթական կոչումներ է շնորհվել 139 ծառայողների, երկարամյա  ծառայության մեդալներ է շնորհվել 25 ծառայողների:

Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում 2017թ. վարույթում գտնվել են ՈԼՄՎ պետի կողմից նշանակված 41 ծառայողական քննություններ /2016թ.-38/, որոնցից 4-ը փոխանցվել են 2016թ-ից, 37-ը նշանակվել են ընթացիկ ժամանակահատվածում: Նշված ծառայողական քննությունների նյութերից 6-ն ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՆԱ վարչություն` հետագա ընթացքը որոշելու համար, 4-ը կասեցվել են, 31-ն ավարտվել են, որոնցից 5 ծառայողական քննություններով 8 անձինք /6-ը միջին, 1-ը կրտսեր խմբի, 1-ը տեխնիկական սպասարկում իրականացնող անձ/ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: 21 ծառայողական քննություններ թողնվել են անհետևանք, ընդ

որում դրանցից 9 ծառայողական քննություններով 11 ծառայողների նկատմամբ կիրառվել են <<ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին օրենքի>> 16 հոդվածի 1-ին մասի դրույթները: Հիշյալ 41 ծառայողական քննություններից 38-ը կատարվել են ՈԼՄՎ շտաբի, 2-ը քրեական հետախուզության, 1-ը ծառայության խմբի կողմից:

Նույն ժամանակահատվածում ՈԼՄՎ ենթակա բաժինների կողմից կատարվել են 36 ծառայողական քննություններ /2016թ.-32/

Անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվել ոստիկանության վետերանների հետ տարվող աշխատանքներում: Վետերանների անմիջական մասնակցությամբ և օժան-դակությամբ բացահայտվել են 48 հանցագործություններ /2016թ.-36/ 14-ը գողություն, 4-ը ռազմամթերքի հայտնաբերում, 12-ը մարմնական վնասվածք հասցնելու և 18-ը այլ հանցագործություններ: Վետերանների օժանդակությամբ հայտնաբերվել են 12 հետախուզվողներ /2016թ.-7/: Ոստիկանության ծառայողներին առաջավոր փորձի փոխանակման, հանցավորության դեմ պայքարի գործում խրախուսվել են նաև վետերաններ: