ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Լոռու մարզի պարեկների մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն և ուժեղացված ծառայություն

19.05.2023 11:38 Միջոցառումներ

Մայիսի 17-ին Վանաձորում Լոռու մարզի պարեկների մասնակցությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը։ Ներկա էին պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը, պետական պահպանության գլխավոր վարչության պետ Գեորգի Այվազյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը։
ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը խոսեց պարեկային ծառայողների և ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների արդեն իսկ կայացած համագործակցության մասին, ինչի արդյունքները երևում են հանցագործությունների բացահայտումների ցուցանիշներում։
Խորհրդակցության ընթացքում պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը ընդգծեց հատկապես պարեկային ծառայության ներդրման գործում իրականացված մեծածավալ աշխատանքը և դրական արդյունքները։ Պարեկային ծառայության կազմակերպման և իրականացման գործում նա առանձնացրեց պարեկային ծառայողների պատրաստվածությունը, կատարողական կարգապահությունը։ Արթուր Խուդինյանը անդրադարձավ նաև պարեկների արտաքին տեսքին՝ խոսելով համազգեստի կրման կանոնների պահպանման մասին։ Ընդգծելով հասարակական կարգի պահպանության և հանցավորության դեմ պայքարում պարեկային ծառայողի բարեվարքությունը՝ նա կարևորեց հատկապես բնակչության հետ համագործակցությունը, արդյունավետ հաղորդակցությունը, քաղաքացիների հետ շփումներում բարեկիրթ լինելը։
Խոսելով իրավախախտում կատարած անձանց հետ ճիշտ փոխհարաբերությունների մասին՝ Արթուր Խուդինյանը կարևորեց վարչական իրավախախտումների հայտնաբերման և արձանագրման ժամանակ քաղաքացիներին համապատասխան իրավական նորմեր պարզաբանելը։
Խորհրդակցության ավարտին Լոռու մարզի գումարտակի պարեկները ստացան համապատասխան հրահանգավորում, ինչից հետո անցան ուժեղացված ծառայության։
Ուժեղացման ծառայության ընթացքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 101 խախտում։ Հայտնաբերվել են առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու՝ 6, հաշվառման համարանիշի հետ կապված՝ 3, չամրակապված վարելու՝ 36, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 2 իրավախախտումներ։ Ուժեղացված ծառայություն իրականացնելիս Լոռու պարեկները հայտնաբերել են առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 2, տեխնիկական զննություն չանցած՝ 7, թաղանթապատված դիմապակիով՝ 1 մեքենա։ Հայտնաբերվել են նաև 44 այլ իրավախախտումներ։ Պարեկային ծառայողները և ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները բացահայտել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպք։
Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։