ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Լոռու մարզում ապօրինի ծառեր են հատվել

Լոռու մարզում ապօրինի ծառեր են հատվել

Օգոստոսի 25-ին, ժամը 23:30-ի սահմաններում, ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները ապօրինի փայտանյութ տեղափոխելու վերաբերյալ տեղեկություններ ստանալով` Մարց-Թումանյան ճանապարհի խաչմերուկում կանգնեցրել են Վանաձորի բնակիչ Աշոտ Ա.-ի «Իվեկո» մակնիշի մեքենան՝ բեռնված մոտ 4,5 խմ փայտանյութով: Համապատասխան փաստաթուղթ նա չի ներկայացրել: Հայտարարել է, որ փայտանյութն իրենն է: Պարզվել, որ Աշոտ Ա. օգոստոսի 25-ի առավոտյան ընկերոջ` Վահագնաձոր գյուղի բնակիչ Ռազմիկ Մ.-ի հետ, գնացել է Քարինջ և Մարց գյուղերի հարակից անտառ, որտեղ առանց համապատասխան թույլտվության, նրա բենզասղոցով ընկած ծառերից հատել են փայտանյութը ` Աշոտ Ա.-ի օգտագործման համար:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռազմիկ Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: