1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Լորուտում հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունը բացահայտվել է

22.03.2022 16:53 Սպանություն

Մարտի 20-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Թումանյանի բաժնում Տարոնի բաժնից հեռախոսագիր էր ստացվել, որ հրազենային վնասվածքով «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 24-ամյա Էդգար Մելիքսեթյանը, որը բնակվում է Լորուտ գյուղում: Ոստիկանության և քննչական կոմիտեի Լոռու մարզի ստորաբաժանումների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մարտի 20-ին Լորուտ գյուղի տներից մեկում Էդգար Մելիքսեթյանն ու 18-ամյա համագյուղացին վիճել էին։ Այդ մասին 18-ամյա երիտասարդը հայտնել էր հորը, նա էլ վրեժխնդիր լինելու նպատակով գյուղամիջում հրազենից կրակել էր 24-ամյա երիտասարդի որովայնին: Տուժողը վիրահատվել էր։
Մարտի 21-ին, ժամը 12.30-ին, հիվանդանոցից նոր հաղորդում ստացվեց. Էդգար Մելիքսեթյանը մահացել է:
Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և այլ միջոցառումների արդյունքում ոստիկանության Լոռու մարզային վարչության ու Թումանյանի բաժնի ծառայողները հորն ու որդուն Լորուտից բերման են ենթարկել Թումանյանի բաժին, որտեղ 42-ամյա տղամարդը խոստովանել է հանցանքը և ներկայացրել հանցագործության գործիքը՝ իր անվամբ հաշվառված 5,45 մմ տրամաչափի ակոսափող հրացանը: Նա ոստիկանությունից ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին ու ձերբակալվել։
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: