1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Լուսանկարում պատկերված անձի հանցավոր գործողություններից տուժածները կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02

08.11.2017 19:40 Ավազակություն
Լուսանկարում պատկերված անձի հանցավոր գործողություններից տուժածները կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն նոյեմբերի 2-ին, 6-ին և 7-ին ավազակային հարձակումների վերաբերյալ ահազանգեր էին հնչել: Հանցագործություններից տուժած չորս կանայք հայտնել են, որ մի տղամարդ վերելակում դանակի սպառնալիքով հափշտակել է իրենց դրամապանակները: Ըստ տուժողների նկարագրածի, հնարավոր էր, որ չորս հանցագործությունն էլ կատարել էր նույն անձը: Ոստիկանության տարբեր և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները համատեղ ծավալուն հետախուզական միջոցառումներով պարզեցին կասկածյալի ինքնությունը: Նոյեմբերի 8-ին Վաղարշապատի բնակիչ Սարգիս Հովհաննիսյանը հայտնաբերվեց հենց Վաղարշապատում և ավազակային հարձակումներ կատարելու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանություն: Հարուցվել է քրեական գործ: Նախկինում մի քանի անգամ դատապարտված 47-ամյա Սարգիս Հովհաննիսյանը ձերբակալված է: Դեպքերի հանգամանքներն ու տուժողներին պատճառված վնասի չափերը քննությամբ պարզվում են:
Սարգիս Հովհաննիսյանի հանցավոր գործողություններից տուժած անձինք կարող են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: