ԱՅՍՕՐ.-Հանդիպում լրագրողների հետ՝ «Վերջին զանգի» կապակցությամբ
20.05.2015 09:11
Ի գիտություն լրագրողների
Մայիսի 20-ին, ժամը 14-ին, ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մամլո սրահում տեղի կունենա ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի հանդիպումը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Լրագրողներին տեղեկատվություն կտրամադրվի ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ «Վերջին զանգի» հանդիսությունների անվտանգությունն ապահովելուն ուղղված Ճանապարհային ոստիկանության կողմից ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ:
Լրագրողներին խնդրում ենք ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 13.50-ը:
Հասցեն` Երևան, Նալբանդյան 130, ՀՀ ոստիկանության Մշակույթի կենտրոն, 2-րդ հարկ:
Տեղեկատու հեռախոս՝ 010-54-73-14: