ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Լրագրող Սոնա Թադևոսյանի հետ կատարված միջադեպի կապակցությամբ

06.12.2015 16:01 Հանրաքվե
Դեկտեմբերի 6-ին ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունից ոստիկանության Չարենցավանի բաժնում գրություն է ստացվել, որ «Թի Հայաստան» կայքէջում տեղադրված է «26/16 տեղամասում 12.02 դրությամբ ՏԸՀ անդամները սպառնում են տեղամասից հեռացնել «Ասպարեզ» կայքի լրագրող Սոնա Թադևոսյանին» հոդվածը:
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Ս. Թադևոսյանը հրավիրվել է ոստիկանության Չարենցավանի բաժին` հաղորդում և բացատրություն տալու նպատակով, սակայն բանավոր հրաժարվել է հաղորդում տալուց` նշելով, որ խնդիրն առաջացել է իր վկայականի հետ կապված, քանի որ այն չի համապատասխանել գործող չափորոշիչներին, ինչից հետո  խնդիրը տեղում լուծվել է:
Դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն:
Ժամը 15.20-ին Սոնա Թադևոսյանը ահազանգել է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ «Ազատություն» ռադիոկայանն իր վերաբերյալ ապատեղեկատվություն է տարածում, թե իբր ոստիկանությունն իրեն բերման է ենթարկել: