Խարդախություն՝ խոշոր չափերով
23.06.2016 10:04
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Իսահակյան և Աբովյան փողոցների խաչմերուկից ՔՀԳՎ բերման են ենթարկել 1982 թ. ծնված, նախկինում դատված Սերգեյ Գ.-ին, ով ապրիլի 29-ից ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: